Կլեր Բրոսոյի պայքարը. Կանադացի դերասանուհին դատի է տալիս՝ կյանքն ավարտելու իրավունք ստանալու համար

Հրապարակող՝

Canadian actress Claire Brosseau

Կանադացի դերասանուհի և կատակերգուհի Կլեր Բրոսոն արդեն երեք տասնամյակ պայքարում է ծանր հոգեկան հիվանդությունների դեմ։ Նրա մոտ մանկության տարիներից հայտնաբերվել են մանիակալ դեպրեսիա, անհանգստություն, ինքնասպանության մշտական միտումներ, ուտելու խանգարում, անձնային խանգարում, կախվածություն, հետվնասվածքային սթրեսային խանգարում և այլ խնդիրներ։ Բրոսոն փորձել է տարբեր բուժումներ՝ հոգեբույժների, հոգեբանների և խորհրդատուների օգնությամբ, ընդունել բազմաթիվ դեղեր և անցել տարբեր թերապիաներ, սակայն իր վիճակը չի բարելավվել։ Նա բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել և անգամ դիտավորյալ ուտել է իր նկատմամբ ալերգիկ սնունդ՝ մահը մոտեցնելու նպատակով։

Բրոսոն մեծ հաջողությունների է հասել դերասանական կարիերայում՝ հանդես գալով մյուզիքլներում, կինոյում և հեռուստատեսությունում։ Սակայն նրա հոգեկան առողջությունը շարունակաբար խաթարել է այդ հաջողությունները։ 2021 թվականին, երբ նրա վիճակը կրկին վատացել էր, նա որոշել է դիմել Կանադայի Medical Aid in Dying (MAiD) ծրագրին՝ բժշկական աջակցությամբ կյանքն ավարտելու համար։ Սակայն գործող օրենքներով հոգեկան հիվանդություն ունեցողները դեռևս չեն կարող օգտվել այդ ծրագրից, իսկ փոփոխությունները, որոնք նախատեսված էին 2023 թվականին, կրկնակի հետաձգվել են և սպասվում են միայն 2027-ին։

Կլեր Բրոսոն այժմ դատի է տվել Կանադայի կառավարությանը՝ պահանջելով ունենալ նույն իրավունքները, ինչ մյուս անբուժելի հիվանդություններ ունեցողները՝ ինքնուրույն որոշելու կյանքի ավարտի ժամանակը և ձևը։ Նրա գործը լայն քննարկումներ է առաջացրել երկրում assisted suicide-ի և հոգեկան առողջության շուրջ։ Դրա միջոցով Բրոսոն ոչ միայն պայքարում է իր իրավունքների համար, այլ նաև ստիպում է հասարակությանը մտածել՝ արդյո՞ք ճիշտ է բացառել հոգեկան հիվանդություն ունեցողներին բժշկական աջակցությամբ մահանալու իրավունքից։

Ամենաթարմ